1

Խտրականության վերաբերյալ ուսուցողական ֆիլմի դիտում և քննարկում ԵՀՀ-ի կողմից

Հուլիսի 29-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) Իջևանի Ինֆոտանը կազմակերպեց խտրականության վերաբերյալ ուսուցողական վավերագրական ֆիլմի դիտում, ինչին հաջորդեց ֆիլմի դիտմանը ներկա Իջևանի երիտասարդ մասնակիցների հետ քննարկումը: Քննարկումը վարում էր ԵՀՀ-ի «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» նախագծի ղեկավար Անուշ Մարգարյանը, ով քննարկման մասնակիցներին առավել մանրամասն ներկայացրեց նաև խտրականության տեսակները, կառուցողական գործողությունները, խտրականություն չհանդիսացող աշխատանքին ներհատուկ պահանջները:

2
Նշված ֆիլմն առաջացրեց ակտիվ բանավեճ, որի ընթացքում մասնակիցները կիսվեցին խտրականության հասկացության վերաբերյալ իրենց պատկերացմամբ, իրավիճակներով, երբ անձամբ ենթարկվել են խտրական վերաբերմունքի, ինչպես նաև իրենց կարծիքը հայտնեցին Հայաստանում հատկապես խոցելի խմբերի ներկայացուցիչների նկատմամբ խտրական վերաբերմունքի հաղթահարման հնարավոր ուղիների մասին: Հատկանշական է, որ ֆիլմի դիտման մասնակիցների մեծամասնությունն այն կարծիքին էր, որ յուրաքանչյուր անձ պիտի ունենա բարգավաճելու և հասարակությունում կայանալու հնարավորություն անկախ նրանից, թե որքանով է նա տարբերվում մյուսներից, և որ Հայաստանում խտրական վերաբերմունքի դրսևորումները հաղթահարելու համար անհրաժեշտ է համապարփակ օրենսդրություն` հիմնված հասարակությունում հանդուրժողականության, փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի մթնոլորտի վրա, իսկ կրթությունը շատ կարևոր է խտրականության և նախապաշարմունքի ձևավորմանը հանգեցնող գիտելիքի պակասի նվազեցման համար:

3
«Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» նախագծի իրականացվում է Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ: Նախագծի նպատակն է խթանել խտրականության դեմ պայքարը Հայաստանում համապարփակ օրենսդրության մշակմանը, քաղաքացիական հասարակության և Հայաստանի կառավարության շրջանում խտրականության հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկության բարձրացմանը և անկողմնակալ լրատվական լուսաբանմանը օժանդակելու միջոցով: Ծրագրի շրջանակներում ԵՀՀ-ն մշակել է մի շարք մեդիա արտադրանքներ, այդ թվում` խտրականության վերաբերյալ ուսուցողական կարճամետրաժ ֆիլմ, որում պատկերվում են խտրականության հասկացությունը, հիմքերը, տեսակներն, ինչպես նաև Հայաստանում օրենսդրական բացերն ու լուծումները: Ֆիլմն արժանացել է ՔՀԿ-ների կողմից դրական արձագանքի, որոնցից շատերն այն տարածել են իրենց առցանց հարթակներում: Ֆիլմը նաև հրահրել է ակտիվ բանավեճ` այդպիսով վերածվելով Հայաստանի հասարակությունում խտրականության վերաբերյալ առկա կարծրատիպերի ու մտահոգությունների ուսումնասիրման արժեքավոր գործիք:

1

Print Friendly