Հայտնի դարձան վավերագրական ֆիլմերի մրցույթի հաղթողները

Հայտնի դարձան կրոնական հանդուրժողականության թեմաներին անդրադարձող վավերագրական ֆիլմերի արտադրության մրցույթի հաղթողները։ Ս.թ. ապրիլի 11-ին կայացած մանսագիտական հանձնաժողովի նիստում որոշվեց ֆինանսավորում հատկացնել հետևյալ կազմակերպություններին և անհատներին՝

•Ալտերա ՍՊԸ « Հանդուրժողականության լեզուն» ֆիլմի համար
•Այ-Էֆ-Էյ-Էմ ՍՊԸ «Նորաթուխ մացա» ֆիլմի համար
•Վահան Իշխանյանին «Պրիվոլնոյե» ֆիլմի համար
•Նաիրա Մարտիկյանին «Աստված գիտեր» ֆիլմի համար

Ընտրության չափանիշներն էին. առաջարկի համապատասխանությունը մրցույթի թեմային, սցենարական հայտի շարադրման որակը, ներկայացված բյուջեի և աշխատանքնային պլանի իրատեսական լինելը, թիմերի մասնագիտական կազմը և նախկինում կատարված աշխատանքը։

Print Friendly