Կոնֆլիկտների ուսումնասիրության դասընթացի մասնակցության հրավեր

                  epf-arm                                                     British Embassy logo_arm

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է մասնակցելու կոնֆլիկտների տրանսֆորմացիային նվիրված դասընթացին, որն իրականացվում է Երևանում բրիտանական դեսպանատան աջակցությամբ։ Դասընթացի հիմքում դրված են դասավանդման նորարարական մեթոդները, քննադատական մտածողությունը և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մոտեցումը։

Մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալու կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մեթոդաբանությանը, ձևավորելու կոնֆլիկտների լուծման սեփական մոտեցումներ, մասնակցելու կոնֆլիկտաբանության առաջատար մասնագետների սեմինարներին և ինտերակտիվ քննարկումներին, ինչպես նաև կատարել գործնական վարժություններ։ Դասընթացը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 1-ը։

Բոլոր հետաքրքրված երիտասարդներին (18-30 տարեկան) խնդրում ենք մինչ ս.թ. հոկտեմբերի 15-ն ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և դասընթացին մասնակցելու ցանկությունը հիմնավորող համառոտ նամակ Անի Թովմասյանին՝ atovmasyan@epfound.am էլ. հասցեով՝ վերնագրելով ձեր էլ-նամակը «կոնֆլիկտների ուսումնասիրության դասընթաց»։ Մասնակցությունը դասընթացին անվճար է, մարզերից և ԼՂՀ-ից ժամանած մասնակիցների կեցության ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։

Print Friendly