Կոնֆլիկտների հաղթահարման տրանսֆորմատիվ մեթոդաբանությանը նվիրված երեկոյան դասընթաց

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է մասնակցելու կոնֆլիկտների հաղթահարման տրանսֆորմատիվ մեթոդաբանությանը նվիրված երեկոյան դասընթացին։ Դասընթացի հիմքում դրված են դասավանդման նորարարական մեթոդները, քննադատական մտածողության խթանումը և կոնֆլիկտների լուծման ստեղծագործական եղանակները։ Դասընթացն իր դռները կբացի ս.թ. սեպտեմբերի 9-ին և կտևի մեկ շաբաթ։

Մասնակիցները կունկնդրեն մոտ 15 բանախոսների, կմասնակցեն ինտերակտիվ քննարկումների և դերային խաղերի, կդիտեն վավերագրական ֆիլմեր։ Հետաքրքրված երիտասարդներին (18-30 տարեկան) խնդրում ենք մինչ ս.թ. օգոստոսի 20-ն ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և դասընթացին մասնակցելու ցանկությունը հիմնավորող համառոտ նամակ Գայանե Մանվելյանին gmanvelyan@epfound.am էլ. հասցեով։ Դասընթացն անվճար է, մարզերից և Արցախից ժամանած մասնակիցների կացության ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։ Դասընթացին կմասնակցի ընդհանուր առմամբ երեսունին մոտ երիտասարդ, ուստի տեղերը սահմանափակ են: Ավարտից հետո մասնակիցները կստանան հավաստագիր: Այլ մանրամասների համար տեսեք կից հայտարարություն

Print Friendly