«Կազմակերպությունների զարգացում» ուսուցում հասարակական կազմակերպությունների համար:

 

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «ՀԿ Դեպո» Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներումշահույթ չհետապնդող կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու «Կազմակերպությունների զարգացում» թեմայով եռօրյա դպրոցին`

Հուլիսի 10-ից 12-ը.,  յուրաքանչյուր օր ժ. 10:00-17:00, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՀԿ կառավարման դպրոցում, հասցեն` Ազատության 1/21, բն.23

ՀԿ կառավարման դպրոցի նպատակն է Հայաստանում ՀԿ-ների կարողությունները զարգացնել այնպես, որ դրանք դառնան Հայաստանում բարեփոխումների գործընթացներին աջակցող կայուն դերակատարներ։ Եռօրյա դասընթացի ժամանակ ՀԿ-ները հնարավորություն կունենան իրենց կարողությունները բարելավել հետևյալ ուղղություններով.

  • Կազմակերպական համակարգերի ամրապնդում
  • Կազմակերպության ֆինանսական կառավարում
  • Ծրագրերի կառավարում
  • Ֆոնդահայթայթում

 

Դասընթացը կվարեն ՀԿ ոլորտի փորձված մասնագետներ ԵՀՀ մասնագետների հետ համատեղ։ Մասնակցելով «ՀԿ Դեպո» կառավարման դպրոցի դասընթացներին, Դուք հնարավորություն եք  ստանում  ծանոթանալ ՀԿ կազմակերպություններն օժանդակող գործիքների և ծառայությունների հետ, համագործակցել այլ կազմակերպությունների հետ, և այս բոլորը հետագայում ծառայեցնել Ձեր կազմակերպության ուժեղացման գործին։

Եթե ցանկություն ունեք հղկել Ձեր կազմակերպության կամ աշխատակազմի կարողությունները նշված թեմաներով, և պատրաստ եք մասնակցային և ինտերակտիվ մթնոլորտում երեք օր անընդմեջ տրամադրել ուսուցողական պրոցեսին,ապա մինչև ս.թ. հուլիսի 6-ը, csodepo-applications@epfound.am էլ. հասցեով ուղարկեք կից ներկայացված ՀԿ անձնագիրը՝թեմայի տողում նշելով ՀԿ դպրոց 10-12 հուլիսի։

Մասնակցությունն անվճար է։ Մարզերից ժամանող մասնակիցների համար կարող ենք ապահովել գիշերակաց ևփոխհատուցելճանապարհածախսը։ Դասընթացի ընթացքում սնունդն ապահովում է ԵՀՀ-ն։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ դասընթացի արդյունավետության նպատակով մասնակիցների թիվը սահմանափակ՝ մինչև 20 կլինի։Հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՀՀ Ծրագրի ղեկավար Գայանե Մկրտչյանին` 095-25-15-68 հեռախոսահամարով կամ gmkrtchyan@epfound.am էլ. փոստով։

«ՀԿԴեպոՀասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիրն» իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է Հայաստանի քաղաքացիական հասարակության կառույցները զարգացնել այնպես, որ նրանք դառնան երկրում բարեփոխումների գործընթացներին աջակցող կայուն գործիչներ։

CSO Passport

Print Friendly