Խտրականության արգելմանը նվիրված հետազոտությունների հանրային ներկայացում

logo_armeniakingdom-of-netherlands-logo   

Երևան, ՀՀ – Ս. թ. ապրիլի 8-ին, ժամը 11:00  «Կոնգրես» հյուրանոցի Մեծ սրահում կկայանա խտրականության արգելման օրենսդրության հարցերին առնչվող մամուլի ասուլիս: Ասուլիսը կազմակերպում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)։

Ասուլիսին կմասնակցեն ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ-ում ԵՄ Պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Դիրկ Լորենցը, ԵՀՀ գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և իրավաբան Արա Ղազարյանը: Մամուլի ասուլիսի նպատակն է քննարկել Հայաստանում առկա խտրականությանն առնչվող խնդիրները, օրենսդրական բացերը և ներկայացնել հնարավոր օրենսդրական բարեփոխումների հեռանկարները:

Ասուլիսին կհաջորդի ԵՀՀ-ի կողմից 2014թ.-ին և 2015թ.-ին իրականացված երկու՝ իրավական և փորձագիտական, ուսումնասիրությունների հանրային ներկայացումը: Մամուլի ասուլիսը և ուսումնասիրությունները իրականացվում են Նիդերլանդների Թագավորության կառավարության աջակցությամբ «Հայաստանում խտրականության արգելման օրենսդրության ընդունմանն ուղղված» ծրագրի շրջանակում։

Խտրականության արգելմանը նվիրված հետազոտությունների հանրային ներկայացման մամուլի հայտարարություն

Խտրականության արգելմանը նվիրված հետազոտությունների հանրային ներկայացման օրակարգ

Print Friendly