Երևանում կկայանա խտրականության արգելման վերաբերյալ համաժողով

                                   logo_armenia       kingdom-of-netherlands-logo

Երևան, ՀՀ – Ս. թ. նոյեմբերի 11-ին, ժամը 9։30-18։00 «Կոնգրես» հյուրանոցի Մեծ սրահում կկայանա խտրականության արգելման վերաբերյալ համաժողով։ Համաժողովը կազմակերպում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) Նիդերլանդների Թագավորության կառավարության աջակցությամբ։

Համաժողովին ելույթ կունենան ՀՀ Արդարադատության նախարար պարոն Հովհաննես Մանուկյանը, Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության Գործերի հավատարմատար տիկին Ֆլոր Նուիտեն-Էլցինգան, ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, Մոլդովայից և Վրաստանից հրավիրված հեղինակավոր փորձագետներ, Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Համաժողովի նպատակն է վեր հանել Հայաստանում խտրականությանն ու անհանդուրժողականությանն առնչվող խնդիրները և առաջարկել խտրականության տարբեր ձևերի կանխարգելման արդյունավետ մեխանիզմներ։ Համաժողովին հրավիրված են ՀՀ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, դեսպանատների, հայաստանյան ՀԿ-ների ներկայացուցիչներ, անհատներ։ Հայաստանցի բանախոսները կանդրադառնան ՀՀ-ում տարբեր հիմքերով խտրականության ձևերին և կոնկրետ դեպքերին, մինչդեռ Մոլդովայից և Վրաստանից հրավիրված փորձագետները կներկայացնեն իրենց երկրների վերջերս ընդուված խտրականությունն արգելող օրենսդրությանը և խտրականության դեմ պայքարի փորձը։ Միջոցառման օրակարգը կցված է։

2012 թվականից ԵՀՀ-ն Նիդերլանդների Թագավորության կառավարության աջակցությամբ իրականացնում է կրոնական հանդուրժողականության և խտրականության արգելման վերաբերյալ օրենսդրության ընդունմանն ուղղված ծրագրեր։ Ծրագրերի շրջանակներում կատարվել են խտրականությանը և փոքրամասնությունների խնդիրներին վերաբերող ուսումնասիրություններ, նկարահանվել և ցուցադրվել են վավերագրական ֆիլմեր, հեռուստահաղորդումներ, Երևանում և Հայաստանի մարզերում կազմակերպվել բազմաթիվ դասընթացներ, թեմատիկ քննարկումներ, սեմինարներ։

Համաժողովի հայտարարություն և օրակարգ

Print Friendly