Դասընթացավար-խորհդատու

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)

Դասընթացավար-խորհդատու ընտրության նպատակով

հայտարարում է
հետաքրքրվածության հայտի ներկայացման հրավեր

Անհատի կողմից մատուցվող ծառայության անվանումը՝ «Բիզնեսի կառավարման և երիտասարդական ձեռներեցության բնագավառում դասընթացների կազմակերպում»

ԵՀՀ-ն բիզնեսի և երիտասարդական ձեռներեցության բնագավառում փորձ ունեցող իրավասու դասընթացավար-խորհդատուներին հրավիրում է մասնակցել ծառայությունների մատուցման հայտին։

Դասընթացները կազմակերպվելու են ՀՀ յոթ համայնքներում` Նոյեմբերյան կամ Իջևան, Գավառ, Մարտունի, Արարատ, Արմավիր, Վանաձոր և Ստեփանավան, յուրաքանչյուր մարզում մեկ դասընթաց` 6 ժամ տևողությամբ, 30 երիտասարդ սկսնակ մասնակիցների ընդգրկմամբ։

Դասընթացները կկազմակերպվեն 2016 թ. հունվար-ապրիլն ընկած ժամանակահատվածում։

ԵՀՀ-ն կազմակերպում է դասընթացավարի փոխադրումը մարզեր (անհրաժեշտության դեպքում` գիշերակացի կազմակերպում, ուսումնական նյութերի բազմացում, գրենական պիտույքների ձեռքբերում, տեխնիկական միջոցների ապահովում)։

Հետաքրքրքված դասընթացավար-խորհդատուն կարող է ուղարկել մասնագիտական կենսագրությունը (CV) և հետաքրքրվածության հայտ, նշելով.
– երիտասարդական ձեռներեցության և բիզնեսի կառավարման թեմաներով ուսուցման նախկին փորձը,
– մոտավոր մոդուլի կառուցվածք,
– մեթոդաբանություն,
– ակնկալվող հոնորարի չափը:

Անհատ  դասընթացավար-խորհդատու ընտրությունը կկատարվի հիմք ընդունելով համապատասխան փորձն ու որակավորումը։ Մատուցված ծառայությունների դիմաց  պահանջվող վճարի չափը ենթակա է քննարկման։

Հայտը կարող եք ուղարկել հայերեն կամ անգլերեն լեզվով, ԵՀՀ Ծրագրի ղեկավար Գայանե Մկրտչյանին

– մինչև 2015 թ. դեկտեմբերի 28-ը, ժամը 17։00
– հետևյալ էլ. հասցեով՝ gmkrtchyan@epfound.am
– թեմայում նշելով` For Entrepreneurship Training from Ձեր անունը

Հայտի ամբողջական տարբերակը կարող եք ներբեռնել այստեղ:

Print Friendly