Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին

Դրամաշնորհային ծրագիր

Առաջարկներ ներկայացնելու հրավեր

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումը հայտարարում է դրամաշնորհների մրցույթին մասնակցելու համար առաջարկներ ներկայացնելու հրավեր: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության գործիք» նախաձեռնության շրջանակներում։

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև անկողմնակալ տեղեկատվություն ապահովելու միջոցով։

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը (ՍՀ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ), Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան (ՀՔԱ) և Հրանտ Դինք հիմնադրամը։

Ծրագրի անկյունաքարերից մեկը ներգրավվածությունն է, այն է` երկխոսության գործընթացում ներգրավել և աջակցել նոր դերակատարներին: Այս նպատակով կոնսորցիումը ստեղծել է դրամաշնորհային աջակցության ծրագիր, որի շրջանակներում անհատներն ու կազմակերպությունները (բացի կոնսորցիումի անդամ-կազմակերպություններից) հնարավորություն կունենան առաջարկելու և իրականացնելու իրենց սեփական գաղափարները դրամաշնորհային աջակցության միջոցով` այդ կերպ նպաստելով Ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և համատեղ վերջնարդյունքների ազդեցության բազմապատկմանը:

Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 200,000 ԵՎՐՈ, որի շրջանակներում նախատեսվում է տրամադրել 5,000-ից մինչև 30,000 ԵՎՐՈ դրամաշնորհներ շուրջ 20 դիմող անհատներին և կազմակերպություններին:

Դիմումներ կարող են ներկայացնել ինչպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (բացառությամբ կոնսորցիումի անդամների), այնպես էլ անհատները: Դրամաշնորհային ծրագրի շրջանակում դրամաշնորհներ կարող են տրամադրվել նաև շահույթ հետապնդող կազմակերպություններին այն դեպքում, երբ առաջարկվող ծրագիրը նպաստում է Ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և դրամաշնորհային միջոցները չեն օգտագործվում շահույթ ստանալու նպատակով: Դիմող կազմակերպությունները պետք է պաշտոնապես գրանցված լինեն Հայաստանում կամ Թուրքիայում: Դիմող անհատները պետք է լինեն Հայաստանի կամ Թուրքիայի քաղաքացիներ կամ ունենան այդ երկրներում մշտական բնակության թույլտվություն: Դիմումները կուսումնասիրվեն Գնահատող հանձնաժողովի կողմից, որի կազմում կներառվեն կոնսորցիումի բոլոր անդամների կողմից նշանակված ներկայացուցիչներ: Դիմումներն ուսումնասիրելիս Գնահատող հանձնաժողովը կղեկավարվի հետևյալ գնահատման չափանիշներով.

• Արդյո՞ք առաջարկվող ծրագիրը նպաստում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը:
• Արդյո՞ք առաջարկվող ծրագիրն արձագանքում է իր թիրախային խմբերի կոնկրետ կարիքների ապահովմանը և սահմանափակումների նվազեցմանը:
• Արդյո՞ք առաջարկվող ծրագիրը ներառում է Հայաստանում և Թուրքիայում գործող կազմակերպությունների և (կամ) այդ երկրներում բնակվող անհատների միջև համագործակցություն կառուցելու բաղադրիչը:
• Արդյո՞ք առաջարկվող ծրագիրն ապահովում է ծրագրի արդունքների կայունության նվազագույն աստիճան` ծրագրի ավարտից հետո: 
• Առաջարկվող ծրագիրը նորարա՞ր է և ապահովո՞ւմ է «ավելացված արժեք»: 
• Արդյո՞ք բյուջեն իրատեսական է և համապատասխանում է առաջարկվող ծրագրային գործունեությանը: 
• Արդյո՞ք դիմողն ունի բավարար կարողություններ առաջարկվող ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար:

 Կոնսորցիումը կաջակցի իրականացվող ծրագրերի հրապարակայնությանը և նրանց միջև համագործակցության հաստատմանը: Ծրագրերի արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը եռալեզու կայքի միջոցով: Մրցույթում հաղթած դրամաշնորհառուները կներառվեն Կոնսորցիումի տվյալների բազայում և պարբերաբար կստանան թարմ տեղեկություններ Ծրագրի մասին, ինչպես նաև հրավերներ կստանան մասնակցելու Կոնսորցիումի կողմից իրականացվող տարբեր միջոցառումներում:

Մինչև 2014 թվականի հունիսի 2-ը ներկայացված առաջարկների դիտարկման արդյունքները կհայտարարվեն 2014թ. հունիսի ընթացքում: Այս դեպքում ծրագրերը կարող են մեկնարկել 2014թ. հուլիսին և ավարտվել մինչև 2015թ. ապրիլի 30-ը (ծրագրային գործունեության ավարտի վերջնական ամսաթիվը):

Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 15-ը ներկայացված ծրագիր-առաջարկների դիտարկման արդյունքները կհայտարարվեն 2014թ. հոկտեմբերին: Այս դեպքում ծրագրերը կարող են մեկնարկել 2014թ. նոյեմբերին և ավարտվել մինչև 2015թ. ապրիլի 30-ը (ծրագրային գործունեության ավարտի վերջնական ամսաթիվը):

Դիմումները պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով և ներառեն սահմանված ձևաչափով կազմված հետևյալ փաստաթղթերը.

-Դիմումի ձև (ծրագիր-առաջարկ)` MS Word և PDF ձևաչափերով
-Նախահաշիվ (ծրագրի բյուջե)` MS Excel և PDF ձևաչափերով
-Դրամաշնորհների կառավարման հարցաթերթ (միայն իրավաբանական անձանց
համար)` միայն

PDF ձևաչափով:

Հայաստանում գործող կազմակերպությունները (անհատները) դիմումի փաթեթը պետք է էլեկտրոնային կապի միջոցով ներկայացնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (Հայաստան) հետևյալ հասցեով` grants@epfound.am. Թուրքիայում գործող կազմակերպությունները (անհատները) դիմումի փաթեթը պետք է ներկայացնեն Հրանտ Դինք հիմնադրամին (Թուրքիա)` grants@hrantdink.org

Նախքան դիմումներ ներկայացնելը դիմող կազմակերպությունները/անհատները պետք է ծանոթանան Դրամաշնորհների դիմումներ ներկայացնելու ուղեցույցին:

Հայաստանում գործող կազմակերպությունները (անհատները) կարող են իրենց հարցերն ուղղել պրն. Վազգեն Կարապետյանին (հեռ.` +374 10 25 15 75 (ներքին համար` 105), էլ.փոստ` vkarapetyan@epfound.am):

Թուրքիայում գործող կազմակերպությունները (անհատները) կարող են իրենց հարցերն ուղղել օրիորդ Բուրջու Բեջերմենին (հեռ.` +90 212 240 33 61, burcubecermen@hrantdink.org):

Image

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը Ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Print Friendly