Այցելե՛ք hkdepo.am կայքը

P1230281

Ամենաթարմ նորությունները հայաստանյան ՀԿների և քաղաքացիական հասարակության աշխարհից. դոնորներին դիմելու հնարավորություններ և շատ ավելին:

Այցելե՛ք ՀԿ Դեպո պորտալը: Այն բացվել է «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակներում:Ծրագիրն իրագործվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Գորիսի մամուլի ակումբ, Աջակցություն Նոյեմբերյանին, Մարտունու կանանց համայնքային խորհուրդ կազմակերպությունների կոնսորցիումի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցության շնորհիվ:

Պորտալը հնարավորություն է տալիս ՀԿ-ներին տեղեկատվություն ստանալ առկա հնարավորությունների (դրամաշնորհների, ծրագրերի, թրեյնինգների մասին հայտարարություններ), հայաստանյան ՀԿ ոլորտի համար կարևոր նորությունների, ՀԿ-ների զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսների (ծառայություններ մատուցող փորձագետների և կազմակերպությունների) մասին:

ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի նպատակն է ընդլայնել տեղական հզոր ՔՀԿ-ների ցանկը` մատուցելով նրանց կարողությունների բարձրացմանն ուղղված ծառայություններ, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան դառնալ հաջողակ դերակատարներ «առավել ներգրավված, բարգավաճ և լավ կառավարվող հայ հասարակություն» կառուցելու գործում, ինչպես նաև հաջողակ հնարավոր գործընկերներ ԱՄՆ ՄԶԳ համար:

Մասնակցե՛ք պորտալի զարգացմանը, կապվե՛ք մեզ հետ մեր ուստայի միջոցով:

Print Friendly